38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի աղջկա պատմություն

Մի աղջկա պատմություն
24.07.2023 | 17:29

Պատերազմ էր:

Հիշում եմ՝ հայրս իրեն զոհեց, որ ես ու մայրս ողջ մնանք։

Հետո եղբորս սպանեցին։

Սպանեցինը ո՞րն է...

Ողջ֊-ողջ կաշին քերեցին, տանջամահ արեցին։

Ու վերջում՝ մայրս, ինձ ամուր կրծքին սեղմած, թաքստոցում մնաց այնքան, որ ի վերջո լսենք՝ հաղթել ենք։

Այդ ժամանակ մայրս մենակ մնաց։

Ու մնացի ես անհայր, անեղբայր, փոքր ու անպատշպան:

Մեծացա: Մի կերպ մեծացրեց մայրս։

Այսօր ամուսնացել եմ:

Էի... Ամուսնացած էի:

Կրկին պատերազմը եկավ։

Ու հիմա իր գրողի տարած բացակայության համար ես էլի գին վճարեցի։

Խաղաղության փոխարեն պատերազմը տարավ իր հետ ամուսնուս։

Ու իմ երեխան, որ դեռ նոր պիտի ծնվեր, անհայր մնալու ցավից ծնվեց ավելի շուտ ու մահացավ տեղում։

Տղա էր: Իմ չապրած երեխան էլի տղա էր։

Ու ես նրանց բոլորին միայն մի տեղ եմ գնում ու հանդիպում։

Իմ հայրենիքում։

Հայրենիք, որն ինձ ծնկի է բերել իր փորձություններով, իր ցավով ու վշտով։

Հայրենիք, որտեղ ապրելը արդեն իսկ ուժեղ մարդու ընտրություն է։

Այսօր այդ հայրենիքում չկա ոչինչ նյութական արժեքից։

Չկա սնունդ։

Չկա դեղորայք։

Չկա լույս կամ գազ,

Չկա տրանսպորտ,

Չկա ոչ մի նյութական անհրաժեշտ բան։

Բայց փոխարենը կա ցավ, որ կապում է ամուր իմ հոգուն իրեն։

Կա սեր, որ ծանրն ու ամենաիրականն է։

Իմ ընտանիքը հիմա ննջում է այստեղ։

Իմ սիրտը հիմա քնած է հայրենիքիս ոտքերի տակ։

Իմ երեխան իր հոր, հորեղբոր, քեռու ու պապիկի կողքին է քնած։

Մուշ֊-մուշ...

Մուշ֊-մուշ...

Աչքերը փակել ու հրեշտակի պես քնել է:

Ինչպե՞ս թողնեմ նրանց այստեղ ու հրաժարվեմ ապրելու կամքից։

Ինչպե՞ս չապրեմ, եթե նրանք իմ ապրելու համար ննջեցին։

Հայրենիքս գրկել է նրանց։

Իսկ ես գրկում եմ նրանց այնքան, որքան դեռ կամ ու ապրում եմ հայրենիքիս մեջ։

Ու եթե ես տարել եմ հոգևոր փորձությունները, այս նյութական բարդությունները ոչինչ են:

Ոչի՛նչ են:

Ես ապրել եմ ու ապրելու եմ իմ հողում։

Աննա Մեկունց

Դիտվել է՝ 7725

Մեկնաբանություններ